ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն
Կլինիկական դեպք. բազալ բջջային կարցինոմա. drtehmine.com
Կլինիկա էր դիմել տղամարդ` կրծքավանդակի վերին և պարանոցի ներքևի հատվածում տեսանելի մաշկային գոյացության առկայությամբ։ Գոյացությունը նկատել են վեց տարի առաջ: Տարիների ընթացքում ուռուցքի մակերեսը շարունակաբար խոցոտվում և թացանում էր։
Նման դեպքում ախտորոշման համար կատարվում է բիոփսիա՝ հյուսվածքաբանական հետազոտության նպատակով։
Քանի որ պացիենտի մոտ առկա էին բազալ բջջային կարցինոմայի (ագրեսիվ բնույթով մաշկի բարորակ գոյացություն) բոլոր ախտանշանները՝ գոյացության երկարատև առկայություն, պարբերաբար խոցոտվող, խոնավացող մակերես, բիոփսիա չիրականացվեց:
Բազալ բջջային կարցինոման մետաստազներ չի առաջացնում, սակայն, ագրեսիվ բնույթով պայմանավորված, քայքայում է ստորադիր հյուսվածքները` ընդհուպ աճառային հյուսվածքը, օրինակ՝ քթի վրա տեղակայման ժամանակ։ Բազալ բջջային կարցինոման հիմնականում լինում է դեմքի շրջանում, ավելի քիչ դեպքերում` վերջույթների, թիկունքի, իրանի շրջանում: Այն հիմնականում հանդիպում է միջին տարիքից բարձր անձանց մոտ:
Սկզբնական շրջանում գոյացությունն ունենում է խոր նևոսիի տեսք, ժամանակի ընթացքում կարող է մեծանալ և կենտրոնում առաջացնել խոցոտված, թաց մակերես, որը պարբերաբար չորանում և կեղևապատվում է:
Սովորաբար, բազալ բջջային կարցինոմայի բուժումը վիրահատական եղանակով հեռացումն է։ Հազվագյուտ դեպքերում, երբ ուռուցքը տարածվում է, կիրառվում է քիմիաթերապիա կամ գամմա ճառագայթում։
Վերոնշյալ կլինիկական դեպքում կիրառվեց տեղային վիրահատական միջամտություն, հեռացվեց գոյացությունը և հարակից հատվածը` ամբողջությամբ, որպեսզի բացառվի կրկնությունը։
Վիրահատությունից հետո պետք է պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից, քանի որ այն կարող է նպաստել բազալ բջջային կարցինոմայի կրկնությանը։
26.01.2021 Կարդացեք նաև
Գլխուղեղի ուռուցքները կարող են լինել թե՛ բարորակ, թե՛ չարորակ։ Սակայն նույնիսկ բարորակ գոյացությունները կարող են վտանգավոր լինել, քանի որ ճնշում են գլխուղեղի...
16.04.2025
Սքրինինգային մամոգրաֆիայի էր դիմել 50 տարեկան կին` առանց որևէ գանգատի: Նրա մոտ կանխարգելիչ (սքրինինգ) հետազոտությամբ դիտարկվեցին փոփոխված, մալիգնիզացված կալցիֆիկատներ: Պացիենտին առաջարկվեց իրականացնել...
30.08.2022
Խոշոր քայլերով զարգացող բժշկագիտության բնագավառում ուռուցքաբանությունը ևս անվերջ նոր նվաճումներ է գրանցում: Դրանցից է վերջերս «Նաիրի» բժշկական կենտրոնում ներդրված և արդյունավետ կիրառվող գինեկոլոգական որոշ...
03.08.2022
«Էրեբունի» ԲԿ-ում կատարվել է լյարդի հազվադեպ ուռուցքի վիրահատական միջամտություն՝ ներանոթային եղանակով:Բավական մեծ չափերի՝ 10 սմ տրամագծով բարորակ գոյացության բուժումն իրականացվել է ոչ թե բաց վիրահատական...
07.12.2021
Ոսկրային սարկոմաներն ախտահարում են կմախքի գրեթե բոլոր հատվածները, որի արդյունքում խնդիր է առաջանում հեռացված հատվածի ռեկոնստրուկտիվ վիրահատությունների շնորհիվ վերականգնել վերջույթի ֆունկցիան...
07.05.2021
«Արթմեդ» ԲՎԿ ընդհանուր և որովայնային բաժանմունքը բացվել է 2009 թվականին: Թիմը, որով ձևավորվել է բաժանմունքը, գործում է է բ.գ.դ., պրոֆեսոր Արթուր Մուշեղի Սահակյանի ղեկավարությամբ դեռ 2004 թ.-ից...
06.02.2021
Քաղցկեղը, հատկապես որովայնային տեղակայության պարագայում, հիմնականում զարգանում է դանդաղ ու առանց ախտանշանների և իրեն զգացնել տալիս բավական ուշ փուլերում, երբ կա քաղցկեղի լայն տարածում...
06.02.2021
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYiqBnEh' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
